Նպատակ ունի՞ պատմությունը: Ֆրենսիս Ֆուկույաման ասում է՝ այո, պատմությունը շարժվում է մեկ առաջ, մեկ՝ հետ, հասարակությունը չի կարող մշտապես վերադառնալ իր զարգացման նախընթաց փուլին:
Ընդդիմությունը, մասնավորապես, «Նոր Հայաստանը», ուղղակի այն «դեպքն» է, երբ հայտնի անեկդոտում փոսի մեջ ընկածն ասում է` էս մի անգամ էլ եմ փորձում, թե չհաջողվեց փոսից դուրս գալ, ուղիղ տուն եմ գնալու:
Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեին, մարտի 10-ին հանդես գալով Փորձագետների խորհրդի նոր կազմի առջև, հայտարարեց, որ ԱՄՆ-ը ծրագիր ունի փոխելու Իրանի պետական կառուցվածքը, սակայն նրան չի հաջողվի հեղաշրջում կազմակերպել։
Ապրիլի 17-ին Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Մեր երկրում տարօրինակ և տխուր ավանդույթ է ձևավորված. ընդդիմությունը, որպես կանոն, լուրջ մասնակցություն չի ունենում ՏԻՄ ընտրություններին՝ ասելով, թե իր հիմնական նպատակը գլխից բռնելն է:
Իշխանությունները մի քանի ամիս զգուշացնում էին իսլամիստների ահաբեկչական գրոհների հավանականության մասին Բրյուսելում, սակայն դա չնվազեցրեց ցնցումը, երբ երեքշաբի առավոտյան կանխատեսումներն արդարացան՝ գրում է The Wall Street Journal-ը:
Կիրակի օրը Ղազախստանում խորհրդարանական ու տարածքային ընտրություններ էին: Ազատ ընտրությունների մասին խոսք իսկ չկա՝ 75 տարեկան նախագահ Նուրսուլթան Նազարբաևը միայնակ կառավարում է երկիրը՝ գրում է Libération-ը:
Այս օրենքով Ամերիկան իր տեխնոլոգիապես զարգացած սատելիտ երկրներին պարտադրում էր տեխնոլոգիական բլոկադայի ենթարկել Խորհրդային Միության արդյունաբերությունը՝ զրկելով արևմտյան ժամանակակից տեխնոլոգիաներ ու նորագույն տեխնիկա ձեռք բերելու հնարավորությունից:
Հազիվ թե գտնվի մարդ, որ լսած չլինի պատմության ավարտի՝ Ֆրենսիս Ֆուկույամայի տեսության մասին: 1992-ին նա հրապարակեց «Պատմության ավարտը» գիրքը, նրա տեսակետները վիճարկվում, բայց չեն հերքվում:
Ընդամենը մեկ շաբաթ է անցել այն օրից, երբ ռուսական բանակի Գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը հայտարարեց Սիրիայից ռուս զինծառայողների մի մասի դուրսբերումն սկսելու իր որոշման մասին, իսկ աշխարհում այնպիսի իրարանցում է, և այնպիսի ենթադրություններ են արվում, որ ակամա սկսում ես մտածել.
Ի՞նչ է ուզում անել Թուրքիան պանթուրքիստական խելացնոր գաղափարն իրագործելու համար։
Դեռևս նախկին ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն տվել է Թուրքիայի ռազմավարական խորության գաղափարը, որով մերձավոր տարածաշրջանային գոտին ներառում էր Հարավային Կովկասը, Բալկանները, Մերձավոր Արևելքը, և Միջերկրածովյան-Էգեյան գոտին...